ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարկադիր կատարման ծառայությունում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հարկադիր կատարման ծառայությունում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը
01.06.2015 | 14:34

Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հարկադիր կատարման ծառայությունում կազմակերպվեց տոնական միջոցառում: Գեղեցիկ ավանդույթի վերածված միջոցառմանը մասնակցեց 4-12 տարեկան 200 երեխա` մայրաքաղաքից և մարզերից, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպումը ապահովում է ծառայությունը։

Երեխաների համար կազմակերպվեց տոնական շոու ծրագիր` հեքիաթների հերոսների մասնակցությամբ: Փոքրիկները անակնկալ նվերներ ստացան ծառայությունից:


ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորեց փոքրիկներին տոնի առթիվ՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն, վառ և լուսավոր ապագա: «Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորի՝ ընտանիքի, հասարակության, պետության խնդիրն է: Աշխատելով այս երեխաների հետ` հարկադիր կատարողները ձգտում են ամեն ինչ անել, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»,- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:


Հիշեցնենք՝ Հարկադիր կատարման ծառայության գործառույթներից են ալիմենտներին վերաբերող գանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Ներկայումս ընթացքի մեջ է 1823 կատարողական վարույթ, որից 1115-ը՝ մարզերից: Ընդհանուր առմամբ, Հարկադիր կատարման ծառայությունն աշխատանք է տանում շուրջ 2661 երեխայի հետ:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ